Երկու կողմում էլ Ագռավաքարի ես եմ… | Թադևոս Տոնոյան | Վերածնունդ
«Վերածնունդ» հաղորդաշարի այս թողարկումը նվիրված է բանաստեղծ Թադևոս Տոնոյանի պոեզիային։
Հաղորդման առանցքում նրա ստեղծագործություններն են՝ մարդու, ժամանակի, հայրենիքի, պատմական հիշողության, իշխանության և բանաստեղծի ներքին պատասխանատվության թեմաներով։
Անդրադարձ է կատարվում նաև Թադևոս Տոնոյանի «Չորսը մեկում» լիրո-էպիկական պոեմին, որտեղ տարբեր ժամանակների քաղաքական ղեկավարները ներկայացվում են մեկ շարունակվող պատմական և գաղափարական շղթայի մեջ։
Բանաստեղծությունների ընթերցման և վերլուծության միջոցով փորձ է արվում բացել Տոնոյանի պոեզիայի պատկերային ու գաղափարական շերտերը։
**Հեղինակ և վարող՝ Տարոն Գլակ**
**«Վերածնունդ» — գրական-վերլուծական հաղորդաշար։**
